Donate us on
VIRTUAL PRODUCTION
Եռաչափ՝ 3D ծրագրերի միջոցով գեղարվեստական ֆիլմերի թվային նախագծում և արտադրում։ Ֆիլմերի տեսարաններում ներառնված ամեն ինչ թվային է և գոյություն ունի միայն եռաչափ ծրագրի ներքին վիրտուալ տարածքում։ Այն վերարտադրվում է որպես նկարների շարք, ապա համախմբվում ու դառնում տեսանյութ։
3D: The digital design and production of feature films using 3D software. Everything included in the film scenes is digital and exists only within the internal virtual space of the 3D software. It is reproduced as a series of images, then combined to become a video.
REAL TIME RENDERING & VFX
Եռաչափ՝ 3D ծրագրերում վերստեղծված վերտուալ աշխարհը իրական ժամանակում վերածվում է ֆիլմի տեսաշարի, ինչը արագացնում է ետարտադրական փուլում կիրառվող տեսողական հատուկ էֆեկտների կիրառումը և էժանացնում է արտադրական ծախսերը՝ կրճատելով ֆիլմարտադրության ժամկետները։
The virtual world recreated in three-dimensional (3D) programs is converted into a film sequence in real time, which speeds up the application of visual special effects in post-production and reduces production costs by shortening film production times.
MetaHuman
Թվային եռաչափ դերասաններ, որոնք ստեղծվում են սցենարիստի նկարագրությանը բացարձակ համապատասխանությամբ բեմադրող նկարչի կողմից և խաղում միայն մեկ դեր և մեկ կերպար։
Digital three-dimensional actors, created by a production designer in absolute accordance with the scriptwriter's description, and playing only one role and one character.
AAA GAME DEV ENGINE
Օգտագործելով վերոնշյալ տեխնոլոգիաները համախմբող ծրագրային բազան՝ հնարավոր է դառնում ստեղծել տեսախաղեր արդեն գոյոթյուն ունեցող ֆիլմերի հիման վրա, այսպիսով հանդիսատեսի ներառական փորձառությունը ավելի ընդլայնելով և հնարավորություն տալով նրան դառնալ իր սիրած պատմության գլխավոր հերոսը։
Using a software platform that combines the above technologies, it becomes possible to create video games based on existing films, thus further expanding the audience's inclusive experience and enabling them to become the main character of their favorite story.
VR SIMULATIONS & RECONSTRUCTIONS
Պատմական, հնագիտական հետազոտությունների, կամ ֆիլմերի բովանդակության վրա հիմնվելով՝ ստեղծել վերտուալ միջավայրեր կամ թեմատիկ վերակազմություններ, որտեղ հանդիսատեսը անձամբ կարող է հայտնվել վերարտադրված միջավայրում և իրական կենսափորձով զգալ այդ իրականության մթնոլորտը։ Այս տեխնոլոգիան թույլ կտա կորսված հնագիտական արժեքների և մշակութային երևույթների վերակազմության միջոցով վերակենդանացնել և հանրահռչակել պատմական անցքերը։
Based on historical, archaeological research, or film content, create virtual environments or thematic reconstructions, where the audience can personally appear in the reproduced environment and feel the atmosphere of that reality through real-life experience. This technology will allow us to revive and popularize historical passages through the reconstruction of lost archaeological values and cultural phenomena.
AI & DATA SCIENCE
Արհեստական բանականությամբ համակարգվող գրադարան և արխիվ, որը կարագացնի տվյալագիտական ծավալների վերլուծությունը և հետազոտությունների արդյունավետ օգտագործումը։
An artificial intelligence-powered library and archive that will accelerate the analysis of scientific data volumes and the effective use of research.